Ստեղծիր քո առաջին AI բոտը մեկ ժամում
Քայլ առ քայլ դասընթաց նրանց համար, ովքեր երբեք կոդ չեն գրել։ Վերջում կունենաս Telegram բոտ, որը ցույց է տալիս մենյու, ընդունում պատվերներ և պատասխանում հարցերին AI-ի օգնությամբ՝ օրը 24 ժամ և անվճար։
- 6 դաս
- Մոտ 1 ժամ
- Փորձ պետք չէ
- Հայերեն
Ամբողջ դասընթացը՝ 4 500 ֏ · վճարում ես մեկ անգամ · առաջին դասն անվճար է
Իսկական արդյունք, ոչ թե տեսություն
Մեկ ժամ, ոչ թե ամիսներ
Վեց կարճ դաս։ Մեկ երեկոյում բոտդ կաշխատի, և հղումը կարող ես ուղարկել ցանկացածին։
Կոդ գրել պետք չէ
Լրացնում ես ձևը, և կայքը տալիս է պատրաստի, փորձարկված կոդ։ Հետո սովորում ես այն փոխել AI-ի օգնությամբ։
Աշխատում է անվճար
Բոտդ աշխատում է Cloudflare-ի անվճար պլանում՝ օրը 24 ժամ, առանց քո համակարգչի։
6 դաս, մոտ մեկ ժամ
- 6 րոպե
Ի՞նչ ենք ստեղծելու
Փորձիր պատրաստի բոտը և հասկացիր, թե ինչպես է այն աշխատում։ Անվճար։
- 8 րոպե
Ստեղծիր բոտը BotFather-ով
Բոտի անունը, username-ը և գաղտնի token-ը։
- 10 րոպե
Ստացիր բոտի կոդը
Լրացրու մենյուդ և գներդ, և ստացիր պատրաստի կոդ։
- 15 րոպե
Միացրու բոտը՝ անվճար և 24/7
Cloudflare-ում, առանց սերվերի և առանց քարտի։ Բոտը պատասխանում է /start-ին։
- 10 րոպե
Տուր բոտին AI ուղեղ
Բոտը պատասխանում է հաճախորդների հարցերին ցանկացած լեզվով։
- 10 րոպե
Դարձրու այն քոնը և կիսվիր
Պատվերները գալիս են քեզ, նոր հնարավորություն AI-ով և վկայական։
Վճարում ես մեկ անգամ, մնում է քեզ ընդմիշտ
- Բոլոր 6 դասերը
- Կոդի կառուցիչ՝ քո մենյուով
- Օգնություն Telegram-ով, եթե ինչ-որ բան չստացվի
- Վկայական՝ բոտիդ հղումով
Գրիր մեզ Telegram-ով
Գրիր @himq_ai-ին, և կուղարկենք վճարման տվյալները։
Վճարիր 4 500 ֏
Idram-ով, Telcell-ով կամ քարտին փոխանցումով։
Ստացիր մուտքի կոդը
Մուտքագրիր այն դասընթացում, և բոլոր դասերը կբացվեն։
Հաճախ տրվող հարցեր
Երբեք կոդ չեմ գրել։ Սա ինձ համա՞ր է։
Այո, հենց քեզ համար։ Կոդը տալիս է կայքը, դու միայն լրացնում ես քո տվյալները և հետևում քայլերին։
Ի՞նչ է պետք։
Համակարգիչ՝ բրաուզերով, հեռախոս՝ Telegram-ով և էլ. փոստ՝ անվճար Cloudflare հաշվի համար։ Ոչինչ տեղադրել պետք չէ։
Բոտը վճարովի՞ է աշխատում։
Ոչ։ Բոտն աշխատում է Cloudflare-ի անվճար պլանում։ Այն ներառում է օրական 100 000 հարցում և անվճար AI պատասխաններ օրական սահմանի մեջ։
Տարիքային սահմանափակում կա՞։
Խորհուրդ ենք տալիս 13 տարեկանից։ 18-ից փոքրերը թող Cloudflare հաշիվը բացեն ծնողի հետ։
Իսկ եթե ինչ-որ բան չստացվի՞։
Ամեն դաս ունի «Չի ստացվում» բաժին ամենահաճախ սխալներով։ Եթե դա չօգնի, գրիր @himq_ai-ին։
Իսկ եթե դասընթացը ինձ չօգնի՞։
Գրիր մեզ գնելուց հետո 7 օրվա ընթացքում, և կվերադարձնենք ամբողջ գումարը։